News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակներում ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն:

Համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի լյութերանական եւ կաթոլիկ եկեղեցիների առաջնորդ արքեպիսկոպոսները, հայ եւ լատվիացի հասարակական գործիչներ:

Համերգի բացմանը ելույթ ունեցան Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում խոսեց Գրիգոր Նարեկացու եւ «Մատյան ողբերգության» ստեղծագործության մասին՝ նշելով, որ 2015թ․ Սուրբ Գրիգորին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շնորհվել է «Համընդհանուր եկեղեցու» դոկտորի կոչում։

«Երկու օր առաջ տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը, որին հետեւեց միջնադարյան հայկական եկեղեցիների ֆոտո ցուցահանդեսը: Մյուս օրը մեկնարկեց միջազգային գիտաժողովը, որտեղ Գրիգոր Նարեկացու աշխատանքը ներկայացվում է որպես Արեւելքի եւ Արմուտքի միջեւ կամուրջ: Այսօր Գրիգոր Նարեկացուն նվիրված այս հրաշալի, շատ առումներով աննախադեպ համերգի ականատեսն ենք՝ որպես Լատվիայում հայկական մշակույթի օրերի ամփոփում։ Բոլոր այս միջոցառումների միջոցով նպատակ ունենք ներկայացնելու հայկական մշակույթի ունեցած ավանդը համընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության մեջ», - իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։

Համերգին կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ