News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը  չի կարող խորհրդարանում համարվել արեւմտյան թեւ, քանի որ իրենք պայմանավորվել են, որ դաշինքը «մետ» չի կարող լինել։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Մետ» բառը մեզ մոտ վատ է ընկալվում, եւ պիտի ասեմ, որ մենք պայմանավորվել ենք, որ դաշինքը «մետ» չէ։ Մենք գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահից եւ ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, թե մեր քաղաքացիները ինչ մոդելի պետություն են ուզում, կյանքի, կենցաղի  ինչպիսի պայմաններ են ուզում, հնարավորության դեպքում իրենց երեխաներին որտեղ են ուզում, որ շարունակեն կրթությունը... Մենք կերպով եվրոպական ժողովուրդ ենք, ասիական չենք։ Ճիշտ է, մարդիկ կան, որ Դուբայում եղել են, Դուբայն են սիրում, բայց, ընդհանուր առմամբ, մենք եվրոպական տիպի ժողովուրդ ենք: Այո, «Ելք» դաշինքը աշխարհաքաղաքական մոտեցումների առումով Ազգային ժողովում ներգրավված միակ ուժն է, որը Հայաստանի ապագան տեսնում է եվրոպական մոդելի պետություն դառնալու մեջ»,–ասաց Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե քանի որ «Ելքը» եվրոպական մոդելի պետություն կառուցելու  ճանապարհով են գնալու, կարելի՞ է ասել՝ «Ելք» դաշինքը խորհրդարանում լինելու է արեւմտյան թեւը, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, չի կարելի մեզ ասել արեւմտյան թեւ, մենք 122 հազար 49 մարդու թեւն ենք խորհրդարանում, որը Հայաստանի Հանրապետության շահն է ուզում, մենք 122 հազար 49 մարդու թեւն ենք, որը մեզ ձայն տալով՝ ուզում է եվրոպական մոդելի պետություն կառուցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ