News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական ուժերը հնարավորություն ունեին ստուգել ընտրացուցակները, բայց քչերն են նեղություն կրել դա անել: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը հայտարարեց ընտրացուցակների հետ կապված կասկածների մասին: Վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրից անընդհատ մարդիկ են հեռանում, բայց այս ընտրություններում ընտրողների թիվն ավելին էր, քան 2013 թվականի նախագահական ընտրություններում (այն ժամանակ՝ 2 մլն 505 հազար 882, հիմա՝ 2 մլն 587 հազար 706): Դա ՕՐՕ-ի մոտ կասկած է հարուցում: «Մենք մեղադրանք չենք ներկայացնում բայց մտահոգված ենք»,- հայտարարեց դաշինքի ներկայացուցիչը:

Ի պատասխան՝ Մուկուչյանը նկատեց, որ Հայաստանի օրենսդրության փոփոխություններով, քաղաքական ուժերը կարող էին ստուգել ե՛ւ ընտրացուցակները, ե՛ւ ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգի աշխատանքը:

«Թեկնածու-ուժերի համար այդ ծրագրային ապահովման կոդերը բաց էին: Բայց 9 ուժերից դրանց ծանոթանալու ցանկություն է հայտնել միայն 3-ը: Ստիպված եմ նշել, որ Ձեր ուժը դրանց մեջ չէ: Դուք փաստեր չեք ներկայացնում, միայն մտահոգություն: Ինչո՞վ կամրագրեք այն»,- հայտարարեց Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը շուրջ 2% է ձայն է հավաքել՝ չհաղթահարելով 7%-ի շեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ