News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀԿ հաղթանակին էապես նպաստեց  Կարեն Կարապետյանի վարկանիշը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը:

Վերջինս շեշտել է, որ ՀՀԿ-ի առավելությունն այն էր, որ նախապես հայտարարեցին կառավարության կազմի, ապագա վարչապետի ու պաշտպանության նախարարի մասին:

Նախկին վարչապետը համարում է, որ նախընտրական պայքարի շրջանում պետք է հայտնի լինեն անկյունաքարային պաշտոնները զբաղեցնողների անունները:

Անդրադառնալով ընտրակաշառքին՝ Խոսրով Հարությունյանն ասել է. «Մենք շատ հաճախ դա լսում ենք նույնիսկ այն կուսակցություններից, որոնք ընտրակաշառք են բաժանել: Դա պայմանավորում են մարդկանց սոցիալական վիճակով: Իմ պատկերացմամբ, խնդիրը հասարական ընկալումների մեջ պիտի վերանայվի, որեւէ արդարացում չպետք է լինի ընտրակաշառքի վերաբերյալ: Երաշխիք չկա, որ ընտրակաշառք վերցնողը կարող է դառնալ չինովնիկ եւ շարունակել այդ վտանգավոր երեւույթը: Ընտրակաշառքն արդեն անիմաստ քայլ է, օգուտ չտվող: Ես ասում եմ՝ դա պախարակելի է, արատավոր երեւույթ է: Չեմ կասկածում, որ մեր առօրյայից այդ երեւույթը դուրս կմղվի, քանի որ քվեն վերահսկելի չէ: Ընտրողների շրջանում պետք է արմատավորվի էս գաղափարը, որ քվեն վերահսկելի չէ»,-ասել է Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրություններում ճանապարհի, կտուրի վերանորոգման խոստումները էական ազդեցություն չունեցան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ