Ապրիլի 11-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան, տիկին Յուդիթ Մարգարետ Ֆարնուորթի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայացած ընտրությունները, կատարված ընտրախախտումները եւ ընտրակեղծիքները, դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա, Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ընտրությունների վիճարկման ընթացքը, ինչպես նաեւ ընտրություններից հետո Հայաստանում ստեղված քաղաքական իրավիճակը: