ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի ֆրանկոֆոնների երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ղեկավարությամբ։
NEWS.am-ին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են մի շարք հարցերի, որոնք վերաբերում են հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանը, նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը։
Բակո Սահակյանը նշել է հանրապետության տարբեր ոլորտներում ֆրանկոֆոնիայի հետ կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը, դա անվանելով կարեւոր ՝ քաղաքական, մշակութային ու կրթական տեսակետներից։