News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) համարում է, որ սպառնալիքը նախընտրական պրոցես է։ Շուրջ երկու տասնամյակ օրենսդիր մարմնում մանդատ զբաղեցրած Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի  հետ զրույցում հայտարարեց, որ թեկնածուները իրենց ճաշակով ու հայեցողությամբ ամեն ինչ կարող են թույլ տալ նախընտրական փուլում, սակայն ընտրողը ազատ կամարտահայտման իր իրավունքը կարող է իրացնել քվեախցում, որտեղ մենակ է։

«Բոլոր ճնշումները, որ եղել են, եղել են մինչեւ ընտրախուց մտնելը, մեր ընտրողը շատ լավ գիտի, որ ոչ մեկ չի կարող ճնշել ընտրողին, ու ընտրողը քվեախցում կարողացել է քվեարկել նրան, ում ցանկացել է։ Ընտրությունը բաղկացած է տարբեր փուլերից՝  նախընտրական, ընտրական ու հետընտրական փուլ։ Առաջին փուլում  բոլոր գործողությունները յուրաքանչյուր թենածու իր իմացությամբ, իր հայեցողությամբ, իր ճաշակով կարող է անել, բայց ընտրությունը գաղտնի է նրա համար, որ էս բոլոր գործողությունների արդյունքը դառնա զրո, որովհետեւ ընտրողը, որ մտավ ընտրախուց, պետք է իր կամքի արտահայտման ձեւը ունենա»,–մեկնաբանեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Հարցին՝ իր համար ընդունելի՞ են իր նշած «նախընտրական գործընթացները», որոնք թեկնածուները իրենց հայեցողությամբ ու իմացությամբ գործադրում են՝ վարչական ռեսուրսի չարաշահում, ուղղորդված քվեարկություն, աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ, իշխանության ներկայացուցիչը պատասխանեց. «Այդ գործողությունը, որը Դուք նկարագրեցիք,  չէր կարող ունենալ ազդեցություն։ Ես կրկնում եմ՝ նախընտրական պրոցեսում յուրաքանչյուրը  քարոզարշավը սկսում է իր ճանապարհով։ Մեկը երգ է երգում մեկը պար է պարում, մեկը տաշ–տուշ է անում, մեկը վարչական ռեսուրս... սպառնալիքը նախընտրական պրոցես է, որը որ ընտրության արդյունքի վրա երբեք չի կարող ազդել, ինչո՞ւ երբեք, որովհետեւ մեր  ընտրությունը այնպես էր կազմակերպված, որ նախընտրական որեւէ պրոցես ընտրության արդյունքի վրա չէր կարող ազդել»։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը այդպես էլ չդատապարտեց թեկնածուների  հայեցողությամբ գործադրած «նախընտրական պրոցեսները», որոնք ՀՀ Սահմանադրության եւ  Ընտրական օրենսգրքի խախտումներ են, քանի որ խորապես համոզված է, որ պատգամավորը, ամեն դեպքում,  խորհրդարան է մտնում ստացած ձայների շնորհիվ։  ՀՀԿ–ական պատգամավոր, «SAS գրուպ» ընկերության Արտակ Սարգսյանի օգտին ձայն հավաքագրելու վերջին աղմկահարույց ձայնագրությունը եւս պատգամավորի համար դատապարտելի երեւույթ չէ, եւ չի կարող վարկաբեկել ՀՀԿ–ին։

Ի դեպ, Գեղարքունիքի մարզում Հակոբ Հակոբյանը իր ստացած քվեով երրորդ տեղն է զբաղեցնում։ Առաջին տեղում նախկին ՕԵԿ–ական, ՀՀԿ–ական Կարեն Բոթոյանն է, երկրորդ տեղում Գեղարքունիքի ՀՀԿ–ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Հակոբ Հակոբյանի մանդատը կախված է Ռաֆիկ Գրիգորյանի ճակատագրից, եթե վերջինս վերանշանակվի մարզպետի պաշտոնում, ապա Հակոբ Հակոբյանը կստանա իր մանդատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ