News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ եթե 5–6 ուժ կարողանար հայտնվել խորհրդարանում, շատ ավելի ակտիվ կլիներ խորհրդարանը։

«Խորհրդարան չանցած ուժերի հետ պետք է համագործակցությունը շարունակել, քանի որ այդ դուրս մնացած ուժերը լուրջ դերակատարում ունեն քաղաքական դաշտում»,-NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վահրամ Բաղդասարյանը:

«Ցավում եմ որոշ քաղաքական ուժերի համար, որ չեն հայտնվել խորհրդարանում, որովհետեւ նրանք իրոք քաղաքական ներկապնակում լուրջ դերակատարում ունեցող անհատներ են եղել,  բայց չեմ կարծում, որ այդ համագործակցությունը ավարտվելու է։ Ցանկալի էր, որ 5–6  քաղաքական ուժ լիներ խորհրդարանում, ոչ թե 4։ Իմ կարծիքով՝ 5–6 քաղաքական ուժի դեպքում ավելի ակտիվ պառլամենտ կարող էինք ունենալ»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով խորհրդարան անցած ընդդիմադիր «Ելք»–ի կողմից ընտրախախտումները չբողոքարկելու որոշմանը, Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Եթե չեն բողոքարկել, ուրեմն արդյունքից գոհ են եղել»։

Նշենք, որ ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել են 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31 մանդատ), «Ելք» դաշինքը (9 մանդատ) եւ ՀՅԴ-ն (7 մանդատ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ