Հալեպի արեւմուտքում՝ Էր-Ռաշիդին շրջանում Քաֆրեյ եւ Ալ-Ֆուա բնակավայրերի բնակիչներին տեղափոխող ավտոբուսների մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետեւանքով «մի քանի մարդ տուժել է կամ զոհվել»:
Պայթյունը տեղի է ունեցել Էր-Ռաշիդին շրջանում, որտեղ շիական բնակավայրերից տարհանված բնակիչներով տասնյակ ավտոբուսներ են եղել: