News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից  եւ նոր փոփոխություններն ընդունելուց հետո գերմանական գլխավոր քաղաքական կուսակցությունների  ղեկավարները կոչ են արել չեղարկել Անկարայի՝ Եվրամիություն մուտք գործելու վերաբերյալ բանակցությունները։ Քրիստոնեասոցիալական միության նախագահի տեղակալ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Եվրամիությունում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը «այլեւս չի կարող բանակցությունների նպատակ լինել», հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։ 

Վեբերը Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու հեռանկարները բնութագրել է որպես «ինքնախաբեություն»։ Նրա կարծիքով՝ երկրի անդամակցությունը Եվրամիությանը պետք է հանվի օրակարգից։ Նախատեսվում է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները մայիսի սկզբին կայանալիք գագանթաժողովին կհայտարարեն Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին։ Գերմանիայի կառավարությունը դեռ զերծ է մնում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունից։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը զգուշավորության կոչ է արել։ Նրա խոսքով՝ պետք է «սառը գլխով մնալ» ու «խելամիտ վարք» դրսեւորել։

Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Յուլիա Կլյոնկերը Huffington Post-ում հրապարակված իր հոդվածում ասել է, որ Թուրքիայի համար ԵՄ դուռը «վերջնականապես փակվեց»։ Նրա կարծիքով՝ ԵՄ մտնելու համար Թուրքիային ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը պետք է դադարեցնել։ 

Բացի այդ, ձախակողմյան «կանաչ» կուսակցության առաջնորդներ Սարա Վահենքնեհթը եւ Ջեմ Օզդեմիրը պահանջել են վերանայել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը։ Նրանց կարծիքով՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող 260 գերմանացի զինծառայողները պետք է հետ կանչվեն, իսկ Թուրքիա զենքի մատակարարումները՝ դադարեցվեն։

Նախնական տվյալներով՝ երկրի նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունները ապրիլի 16-ի հանրաքվեի ընթացքում հավանության են արժանացրել ընտրողների 51 տոկոսը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ ծրագրում է երկրում վերականգնել մահապատիժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ