News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, պատկերավոր ասած, իր առագաստն ուղղում է դեպի ալեկոծ ծով։ Նման կարծիք է հայտնել «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջի ընթացքում։

Նրա խոսքով՝ ավելին, եթե Թուրքիայում հետագա եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվե անցկացվի, հասարակությունը «ոչ» կասի՝ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։

Դրա հետ մեկտեղ Էստուկյանը հիշեցրել է, որ թուրքական տնտեսությունը կապված է ԵՄ-ի հետ։ «Այժմ այդ համակարգը վտանգի մեջ է, ներդրողներն առավել զգուշավոր են դարձել, ներդրումների հոսքը մարել է, իսկ զբոսաշրջությունն ամենալավ ժամանակներում չէ։ Առավել եւս, որ հանրաքվեի արդյունքում Էրդողանի իշխանությունը կրկնապատկվել է»,-նշել է Էստուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ