News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են Սթիվ Սթիվենսին, որին որոնում էին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում մարդ սպանելու համար։ Նրան նկատել են Էրի օկրուգում, Փենսիլվանիայում։ Կարճատեւ հետապնդումից հետո Սթիվենսը ինքնասպան է եղել, հայտնում է Meduza–ն։

Ապրիլի 16-ին Սթիվ Սթիվենսը Քլիվլենդում  սպանել էր մի տարեց տղամարդու եւ սպանության տեսագրությունը հրապարակել սոցցանցում։ Հետո նա ուղիղ հեռարձակում էր կազմակերպել ու պատմել, որ սպանության է դիմել իր նախկին ընկերուհու պատճառով, որին ուզում էր ապացուցել, որ շատ բանի է ընդունակ։ Բացի դրանից Սթիվ Սթիվենսը վստահեցնում էր, որ եւս 13 մարդու է սպանել, բայց ոստիկանությունը դեռ չի գտել նրանց մարմինները։

Սթիվ Սթիվենսին գտնելու հարցում ցուցաբերված օգնության համար ոստիկանությունը 50 հազար դոլար պարգեւատրություն էր խոստացել։ Բայց հայտնի չէ, արդյոք որեւէ մեկը կստանա այդ պարգեւատրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ