News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ահաբեկչության վտանգը նույնքան սպառնալից է, որքան 2001-ի սեպտեմբերին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին, փոխանցում է CNN –ը։ Մասնավորապես նա առանձնացրել է այն սպառնալիքները, որոնք բխում են ԱՄՆ-ի այն քաղաքացիներից, որոնք մարտնչել են Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների ճամբարում  ու հիմա ծրագրում են տուն վերադառնալ։ «Մեր ազգի ու ամերիկյան կենսակերպին սպառնացող վտանգը չի կրճատվել, այն մետաստազներ է տվել ու ապակենտրոնացել»,- ասել է Քելին։ Նրա խոսքով հիմա ՀԴԲ-ն հետաքննում է ահաբեկչության վերաբերյալ գործեր բոլոր 50 նահանգներում։ 2013-ից սկսած  բացահայտվել են ԱՄՆ-ում ահաբեկչությունների կազմակերպման 37 ծրագրեր, որոնք կապակցված են եղել ԻՊ-ի հետ։ Վերջին մեկ տարում հետաքննվել է 36 գործ՝ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ահաբեկիչների մասին, ինչը Քելին անվանում է նմանատիպ բռնության աննախադեպ բռնկում, որը դժվար է կանխատեսել ու վերահսկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ