News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը կարծում է, որ պաշտպանական կողմն ամեն կերպ խոչընդոտում է դատաքննության մեկնարկին:

Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը նշեց, որ դեկտեմբերին դատարան ուղարկված գործով դատաքննությունը դեռեւս չի սկսվել, քանի որ ամբաստանյալների պաշտպանները նույնաբովանդական, անառարկայական միջնորդություններ են ներկայացնում:

«4-5 նիստ է տեղի ունեցել ընդամենը, որի ժամանակ պաշտպանական կողմը միայն նույնաբովանդակ միջնորդություններ է ներկայացրել: Մենք ունենք մտավախություն, որ պաշտպանական կողմը սադրիչ գործողությունների է դիմում, որ դատաքննությունը չսկսվի: Մինչեւ հիմա նույնիսկ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը չի ընթերցվել դատարանում»,- ասաց պաշտպանը:

Ինեսսա Պետրոսյանն անդրադարձավ նաեւ գործով փակ վկայի՝ լրատվամիջոցներին տված տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ վկան պատմել էր, թե քննիչներն իր նկատմամբ ճնշումներ են գործադրել եւ ինքն այդ պայմաններում է ցուցմունք տվել այն մասին, որ ամբաստանյալներին տեսել է դեպքի վայրում, իսկ հիմա որոշել է բարձրաձայնել այդ մասին, քանի որ «իր մոտ խղճի խայթ է առաջացել, երբ տեսել է Էդո հոպարին», որը գործով ամբաստանյալներից մեկի հայրն է։

«Գործով փակ վկան այս կերպ պաշտպանության տակ է առնում ամբաստանյալ Խաչիկ Կոսյանին: Մենք կարծում ենք, որ այդ փակ վկայի նկատմամբ ճնշումներ են գործադրել ամբաստանյալների հարազատները, որ նման հայտարարություն անի լրատվամիջոցներով: Այժմ այդ վկայի հայտարարության վերաբերյալ քննություն է ընթանում Հատուկ քննչական ծառայությունում»,- նշեց նա:

Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, նշեց, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, որ արդար դատաքննություն անցկացվի: Նշենք, որ Մեյթիխանյանը նաեւ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ ամբաստանյալներից պահանջելով 30 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առջեւ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ