News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` ապրիլի 19-ին,  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դուշան Սպասոեւիչը (նստավայրը՝ Աթենք): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպան Սպասոեւիչն առավել կամրապնդի հայ եւ սերբ ժողովուրդների բարեկամությունը, կնպաստի միջպետական կապերի սերտացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-սերբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն եւ ժամանակի ընթացքում վերածվել են բարեկամության, որի հիմքում երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն են, գրեթե նույնանման հոգեւոր արժեքները եւ փոխադարձ հարգանքն ու համակրանքը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել է Հայաստանի եւ Սերբիայի միջեւ քաղաքական երկխոսությունը, որն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել: Միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, լավագույն ազդակն է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվացնելու համագործակցությունը:

Դեսպան Դուշան Սպասոեւիչը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ Սերբիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները, եւ որպես դեսպան՝ կանի ամեն հնարավորը դա իրականություն դարձնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կառույցներում հայ-սերբական համագործակցությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժին եւ հեռանկարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ