Ցանկալի է, որպեսզի կողմերը համաձայնության գան Հայաստանին Արցախի միավորվելու շուրջ: Ֆրանսիայի հայկական «Nouvelles d'Arménie» պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է նախագահի թեկնածու Մարին լը Պենը:
Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմանները շատ արագ միջազգային սահմաններ՝ առանց վերլուծության եւ իմաստավորման:
«Կարծում եմ՝ ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեին, որը Լեռնային Ղարաբաղին թույլ կտար միավորվել Հայաստանին»,- հայտարարել է նա: