News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս-թուրքական լավ հարաբերությունները դրական են անդրադառնում Հայաստանի վրա: Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ դրանց կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ:

«Դա նշանակում է, որ Թուրքիայի ներքին կյանքում առաջիկայում դժվարություններ են սպասվում: Երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրքական պետության հնարավոր փլուզման մասին վերլուծություններն այնքան էլ ուտոպիական չեն»,- նշեց Նավասարդյանը:

Ըստ նրա՝ հանրաքվեից հեոտ Թուրքիան ավելի կոշտ քաղաքականություն կվարի սիրիական հարցում: «Էրդողանի հիմնական ձգտումներից մեկն Օսմանյան կայսրւթյան վերածնումն է, առաջին հերթին՝ Սիրիայի տարածքների հաշվին: Այստեղ արդեն նա տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ»,- նշեց Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ Էրդողանին միակ զսպող անձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ