News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը լրջորեն մտահոգված է Հյուսիսային Կորեայում միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումով, հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է Սինհուան։

«Մենք նկատի ենք ունեցել համապատասխան տեղեկությունը»,- ասել է Լու Կանը։ Նրա խոսքով Չինաստանը պնդում է, որ Կորեական թերակղզին ապամիջուկայնացվի ու թերակղզում պահպանվի խաղաղություն ու կայունություն։ Նշելով թերակղզում ստեղծված ներկա իրավիճակի բարդությունն ու զգայունությունը՝ Լու Կանը հաստատել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է ցանկացած արտահայտությունների ու գործողությունների, որոնք ունակ են հանգեցնել առճակատման ու լարվածության աճի։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շահագրգիռ կողմերին կոչ է արել իրական ջանքեր գործադրել իրավիճակը մեղմելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ