News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Emirates ավիաընկերությունը կրճատում է չվերթները ԱՄՆ-ի հինգ քաղաքների ուղղությամբ, այս որոշումը պայմանավորված է Մերձավոր արեւելքի երկրներից ժամանող ուղեւորների համար ԱՄՆ-ում ներդրված անվտանգության նոր կանոններով, հայտնում է BBC–ն։

Ավիափոխադրողը հայտնել է, որ չվերթների մի մասի չեղարկումը պայմանավորված է ԱՄՆ-ի ուղղությամբ ավիատոմսերի պահանջարկի նվազումով։

Ընկերությունը մտադիր է Դուբայից Ֆորտ- Լոդերդեյլ ու Օռլանդո թռիչքների քանակությունը կրճատել մինչեւ շաբաթական հինգ անգամ։ Հիմա դրանք ամեն օր են իրականացվում։

Հունիսին նաեւ ծրագրվում է նվազեցնել չվերթները դեպի Բոսթոն, Սիեթլ, Լոս Անջելես՝ օրական երկու անգամից դարձնելով մեկ անգամ։

Մարտին ԱՄՆ իշխանությունները Մերձավոր արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից ժամանող ուղեւորներին արգելել են ձեռքի ուղեբեռում էլեկտրոնային սարքավորումներ տեղափոխել։

Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը արգելում էր յոթ մուսուլմանական երկրների  քաղաքացիների մուտքը ԱՄՆ։Emirates -ի նախագահ Թիմ Քլարկի խոսքով, այդ միջոցառումների ներդրումից հետո դեպի ԱՄՆ տոմսերի պահանջարկը գրեթե մեկ երրորդով նվազել է։

Հաճախորդներ գրավելու համար ընկերությունը սկսել է առաջարկել նոութբուքերի ու պլանշետների վարձակալության ծառայություններ ու չվերթից առաջ գաջետների լրացուցիչ ստուգում իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ