News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում, դեռ մանդատները չստացած, կրկին սկսել են բաժանել արջի մորթին: ՀՀԿ կանայք` «չոլկաները» հետ սանրած, զբաղված են ոչ միայն հանձնաժողովի նախագահ դառնալու սրբազան պատերազմով, այլեւ փորձում են լավ սենյակներ ձեռք բերել:

Ոչ միայն ՀՀԿ կանայք, բոլոր նրանք, ովքեր անցնող գումարման նստաշրջանում առանձնապես գոհ չեն եղել իրենց սենյակներից, փորձում են «Լաչինի միջանցքով» (այդպես է կոչվում ԱԺ նոր կորպուսը հնին կապող երկար միջանցքը) սահել դեպի դահլիճամերձ տարածք: Բանն այն է, որ ՕԵԿ ֆրակցիան լավագույն տեղում էր նստում` ֆոյեին կից, դահլիճին շատ մոտ, հիմա «նորագիրներ-շուստրիները» փորձում են ձեռք գցել այդ սենյակները` բանակցելով ԱԺ գործերի կառավարչի հետ:

Ի դեպ, սենյակների պակաս այս անգամ չի լինելու՝ նախկին 131-ի փոխարեն ընդամենը 105 պատգամավոր է, եւ բոլորին լիուլի կբավարարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ