News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին այցով կժամանի Հայաստան:

Ապրիլի 24-ից 26-ը տեղի ունենալիք այցի ընթացքում փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին եւ միկրոձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է հնդկական Press Trust of India գործակալությունը:

Անսարին բանակցություններ կվարի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:

«Այցի նպատակը երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացումն է, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակում համագործակցության եւ գործընկերության հետագա զարգացման հարցերը»,- լրագրողներին ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Փրեթի Սարանը:

Անսարին կհանդիպի նաեւ Երեւանի պետական համալարանի ուսանողների եւ դասախոսների հետ: «Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ համանման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հաաբերություններին»,- նշել է Սարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ