News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բրիտանացի Էլի Լոուն նկարահանել է Մելբուրնում 200 մետրանոց շինարարական ամբարձիչի «նվաճումը» ։ UPI-ի փոխանցմամբ Լոուն «նվաճել է» շինարարական ամբարձիչը, որը նախատեսված է 62 հարկանի երկնաքերի շինարարության համար։

Բրիտանացին խոստովանել է, որ չի ձեւացնի, թե դա վտանգավոր չէր։ «Դա մեծ ռիսկ է ու յուրաքանչյուր սխալի դիմաց կարող ես կյանքովդ հատուցել։ Բայց ես ապավինում եմ իմ ունակություններին, ու չեմ անի որեւէ բան, եթե 110 տոկոսով վստահ չեմ»,- ասել է Լոուն։ Նա նշել է, որ քաղաքի իշխանություններից թույլատվություն չի ստացել իր մտադրության համար։ Նրա խոսքով այդ տեսակի գործողության համար թույլատվություն ստանալն անհնար է, դրա համար էլ ինքը սովորաբար նման վերելքները նախաձեռնում է հանգստյան օրերին վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Ի դեպ տեղի ոստիկանությունը արդեն հետաքրքրվել է բրիտանացու հրապարակած տեսագրությունով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ