News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհին անցած տարվա հոկտեմբերի 18-ին բարեգործական միկրոաավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով 1.5 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Գագիկ Ստեփանյանը համաձայն չէ դատավճռի հետ:

Ստեփանյանի պաշտպան Գարեգին Մարգարյանն օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով մեղմացնել պատիժը եւ այն պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարորդին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ 2 տարով զրկել վարորդական իրավունքից: Ըստ մեղադրանքի՝ բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանը 2016թ. հոկտեմբերի 18-ին առավոտյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում իրականացրել է իր վարած ավտոբուսի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում, հաշվի չի առել առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, մասնավորապես' ճանապարհային ծածկույթի վիճակը, չի ընտրել երթեւեկության անվտանգ ու սահուն ռեժիմ, ինչի հետեւանքով ավտոբուսը դարձել է անկառավարելի. ավտոբուսը կողասահքով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ կողաշրջվելով՝ հարվածել է դեպի Սեւան ուղղությամբ ընթացող Շավարշ Գեւորգյանի մեքենային: Տեխնիկական տեսակետից Գագիկ Ստեփանյանը ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումն ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետեւանքով ավտոբուսի ուղեւորուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը ստացել է գանգուղեղային փակ, բութ վնասվածք եւ մահացել:

Նշենք, որ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր Վարսեր գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Ըստ տարածված տեղեկությունների՝ Ստեփանյանը երթեւեկել է մաշված անվադողերով։ Չնայած խոսակցություններ էլ կային, որ ավտոճանապարհը լավ մաքրված չի եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ