News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անցած տարվա հուլիսի 29-ին ոստիկանությունն իրավունք ուներ Սարի թաղում գործադրել հատուկ միջոցներ, սակայն գործադրված եղանակը եղել է անհամաչափ, անթույլատրելի: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Ի սկզբանե Սարի թաղը նախատեսված չէր հավաք անցկացնելու համար: Երկրորդ, Սարի թաղն արդեն իսկ ասոցացվում էր բռնության հետ, հիշենք, որ դրանից օրեր առաջ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության եւ բնակիչների միջեւ, այդ բնակիչներից մի քանիսն առ այսօր կալանքի տակ են: Երրորդ, Սարի թաղում կիսալուսավոր, նեղ փողոցները, միեւնույն ժամանակ ոստիկանությունն արդեն հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակում են Սարի թաղի ուղղությամբ: Ինքս եղել եմ Սարի թաղում եւ տեսել, որ մարդիկ մեքենաները վարում էին լույսերն անջատած հենց այդ կրակոցների պատճառով: Խնդիրը զեկույցի մեջ դրել ենք հենց հետեւյալ կերպ՝ ինչու այս պայմաններում հավաքի կազմակերպիչներրը գնացին այս քայլի, որ երթով գնացին այնտեղ»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հատուկ միջոցներ գործադրելու վերաբերյալ որեւէ զգուշացում չարեց, բացի դրանից այդ միջոցների կոպիտ գործադրմամբ մարդիկ սկսեցին պատսպարվել բնակիչների տանը, իսկ ոստիկաններն էլ մտան այդ տները, ինչի իրավունքը չունեին. «Հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրումն անհամաչափ էր»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Շուրջ երկու շաբաթ տարածքին հարակից Խորենացի փողոցում տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն խմբի անդամների: Ցույցերի ընթացքում մասնավորապես երկու օր՝ հուլիսի 20-ին եւ 29-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցրել էին ցուցարարներին: Հատուկ միջոցների հետեւանքով բազմաթիվ ցուցարարներ մարմնական վնասվածքներ ստացան, այդ թվում լրագրողներ:

Հուլիսյան դեպքերից հետո իրավապահները ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկեցին բազմաթիվ անձանց: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել զանգավածային անկարգություններ հրահրելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ