News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած տարվա հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, առանձնացրել ցուցարարներից: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Հուլիսի 19-ից սկսած բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, օրինակ, հուլիսի 24-ին լրագրող բերման ենթարկվեց եւ ներգրավվեց որպես վկա, ինչն անթույլատրելի է: Հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, նրանց նպատակն էր նաեւ պատժել լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- ասաց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Շուրջ երկու շաբաթ տարածքին հարակից Խորենացի փողոցում տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն խմբի անդամների: Ցույցերի ընթացքում մասնավորապես երկու օր՝ հուլիսի 20-ին եւ 29-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցրել էին ցուցարարներին: Հատուկ միջոցների հետեւանքով բազմաթիվ ցուցարարներ մարմնական վնասվածքներ ստացան, այդ թվում լրագրողներ: Լրագրողների նկատմամբ նաեւ բռնություն է գործադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ