News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկելու է ապրիլի 24-ին: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

«Նստաշրջանը առանձնահատուկ է, կասեի բացառիկ: Թերևս կարևորագույն առանձնահատկությունը կոռուպցիոն սկանդալներն են, որոնք ցնցում են և շարունակում են ցնցել Եվրոպայի խորհուրդը: Դրանցից մեկը՝ դեռևս չավարտված Լուկա Վոլոնտեի գործի հետ կապված զարգացումներն ընթացքի մեջ են: Այս ամենին վերջին շաբաթների ընթացքում ավելանում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի անվան հետ կապված ևս մեկ ճգնաժամ՝ կոռուպցիոն մեղադրանքի տեսքով, որը, բնականաբար, գլխավոր թեմա է լինելու ԵԺԿ քաղաքական խմբում, և արծարծվելու է նաև լիագումար քննարկումների ժամանակ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ աննախադեպ իրավիճակ է Եվրոպայի խորհրդում և վեհաժողովում, երբ կազմակերպության ղեկավարի՝ ամենաբարձր դիրքում կանգնած անձնավորության հասցեին հնչեցվում են նման մեղադրանքներ և դրսևվորվում  խորը անվստահություն: Այդ առումով ԵԺԿ քաղաքական կուսակցությունների խումբը և ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցությունը շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, նման քաղաքական ճգնաժամը լրջագույն փորձություն է և խումբը չի կարող դա շրջանցել, այլ  պարտադրված  է լինելու ինչ-որ որոշում կայացնելու և ելք գտնելու այդ փակուղուց, մանավանդ որ արդեն իսկ մի շարք պատվիրակությունների կողմից տարբեր նախաձեռնություններ են շրջանառվում»,- ասել է նա:

Հերմինե Նաղդալյանի խոսքով, օրակարգում բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբեում են սիրիական ճգնաժամին, Մերձավոր Արեւելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, Թուրքիայի իրադարձություններին: Նշենք, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարց օրակարգում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ