News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լոս ԱՆջելեսի Բրենթվուդ թաղամասում վաճառվում է քոթեջ, որը 1960-ականներին պատկանում էր ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյին։ «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի աստղը, 20-րդ դարի սեքս խորհրդանիշներից մեկը, այդ տունը գնել էր 80 հազար դոլարով։ Հիմա այն 86 անգամ թանկ արժե, գրում է Mansion Global–ը։

Պորտալի տվյալներով Մոնրոն առանձնատունը ձեռք է բերել 1961-ին։ Այնտեղ նա ապրում էր իր սպասուհու՝ Յունից Մյուրեյի հետ։

Քոթեջի ընդհանուր մակերեսն է 242 քառ․ մետր։ Հենց այդ տանն են Մերիլինին մահացած գտել 1962-ի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը։ Այդ ժամանակվանից տան տեսքը քիչ է փոխվել, չնայած այն բազմիցս վերավաճառել են։ Վերջին սեփականատերը այն գնել էր 2012-ին հինգ միլիոն դոլարով։

Քոթեջին հարակից հողատարածքում կա լողավազան, հյուրերի համար փոքր տուն ու ցիտրուսային այգի։ Տան վաճառքով զբաղվելու են Mercer Vine-ի բրոքերները, որոնք առանձնատունը 6․9 մլն դոլար են գնահատել ։

2016-ի ամռանը Նյու Յորքի նորաձեւ թաղամասերից մեկում վաճառքի էր դրվել Մոնրոյին պատկանող բնակարանը, լոտի արժեքն այն ժամանակ կազմել էր մոտ յոթ միլիոն դոլար։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ