News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարող աշխարհի բարոյական առաջնորդը մնալ, եթե տարանջատենք եւ տարբերակենք, թե որ ցեղասպանությունն է հարկավոր ճանաչել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նրա խոսքով, որպես աշխարհի բարոյական առաջնորդներ, իրենք պարտավորված են պարզորոշ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության եւ ցանկացած այլ ցեղասպանության փաստը, անկախ նրանից, թե այն կատարվել է բարեկամի, թե թշնամու, հզոր թե թույլ իշխանության կողմից:

«Մենք չենք կարող հետեւողական մնալ, եթե հայտարարենք, որ Դարֆուրի ցեղասպանությունը ճանաչելու ենք, որովհետեւ Սուդանը թույլ է, իսկ Հայոց ցեղասպանությունը չենք ճանաչելու, որովհետեւ Թուրքիան ուժեղ է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան դեպի ավտորիտար համակարգ սլանում, դեպի մի համակարգ, որը շատ նման է Պուտինի ստեղծած համակարգին: Եվ չկա որեւէ պատճառ, որեւէ բարոյական պատճառ, սակայն նաեւ չկա որեւէ ռազմավարական պատճառ, որպեսզի մենք Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ջրաղացի վրա ջուր լցնենք: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները բարձրաձայն, պարզորոշ, հստակ ու միանշանակորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծել է նա:

Կոնգրեսականը նկատել է, որ այսօր աշխարհում հայերի համար վտանգավոր ժամանակներ են. «Ժամանակներ, երբ Սիրիայի կամ Իրաքի տարածքներում հայերը ոչնչացման վտանգի առջեւ են, ժամանակներ, երբ տասնյակ հազարավոր փախստականներ, սիրիահայ փախստականներ, ապաստան են գտել Հայաստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ