News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2015 թվականը Հայոց ցեղասպանության ճանաչման տեսակետից կարեւոր ուղենիշ դարձավ: Ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության եւ հայ դատի պատմության բաժնի պետ Արմեն Մարուքյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ նախկինում ընդունված Համահայկական հռչակագրի համաձայն՝ նպատակը ոչ միայն ողբերգության ճանաչումն է, այլեւ իրավական հետեւանքները: Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվում Ցեղասպանության հետեւանքների մանրամասն պարզաբանման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հետեւանքները կարելի է բաժանել 5 կարգի՝ Հայրենիքից հայերի զրկվելը, մարդկային կորուստները, պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, նյութական կորուստները, ողբերգության հոգեբանական հետեւաքները: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց՝ հանուն արդարության պետք է շեշտել, որ 2015 թվականից հետո՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո, վերջին կետը հաղթահարվել է, եւ հայրեը ներկայումս զոհից հատոցում պահանջողի են վերափոխվում:

Թուրքիան ներկայումս զարգանում է այն նյութական արժեքների շնորհիվ, որոնք խլվել են հայերից եւ քրիստոնյա այլ ժողովուրդներից:

Խոսելով միջազգային ճանաչման մասին՝ փորձագետը հավաստիացրեց, որ արտասահմանյան երկրները, չնայած Հայաստանի եւ Սփյուռքի ակտիվ ջանքերին, Ցեղասպանությունը ճանաչում են իրենց շահերի շրջանակում, երբ ցանկանում են Թուրքիային վնասել: Ուստի նա կարծում է, որ շեշտադրումները պետք է ճանաչումից տեղափոխել՝ այն որպես զենք օգտագործելով Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման սեփական նպատակներին հասնելու համար: Նրա կարծիքով՝ ընդհանրապես անհրաժեշտ է պատրաստի փաթեթով համահայկական պահանջներ ձեւակերպել, այսինքն՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը յուրաքանչյուր պահանջով ինչի են ուզում հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ