News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լիբանանի Բիբլոս քաղաքում ապրիլի 20-ին, տեղի է ունեցել Հայոց դեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք եւ կպահանջենք...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության եւ Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն ունի հազարամյակների պատմություն։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, արվեստագետներին եւ Բիբլոսի քաղաքապետին, վստահություն հայտնեց, որ նման ձեռնարկները նոր դռներ կբացեն երկու բարեկամ պետությունների միջմշակութային երկխոսության համար։

Դեսպանն ավելացրեց, որ քաղաքակիրթ հանրությունը ճիշտ գնահատական պետք է հնչեցնի նմանատիպ բոլոր հանցագործություններին, մերժի ժխտողականությունը, հասնի պատմական արդարության վերականգնմանը:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նաեւ բարեկամ ժողովուրդների պատմական անցյալին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր եւ օրհասական պահին Լիբանանը բազմահազար հայրենազրկված հայերի համար դարձավ փրկության փարոս:

Ելույթներով հանդես եկան նաեւ Բիբլոսի քաղաքապետ Զիադ Հաուաթը եւ Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը։

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են Լիբանանցի 24 գեղանկարիչների աշխատանքներ, ովքեր իրենց ստեղծագործություններով դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսի նպատակն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, բարձրացնել հասարակայնության շրջանում իրազեկվածության մակարդակը, նպաստել մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչմանը եւ դատապարտմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ