Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում գտնվող խանութներից մեկի մոտ զինծառայողի դի է հայտնաբերվել:
Ոստիկանության լրատվական ծառայության հայտնեցին, որ ըստ նախնական զննության, դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ: Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար: