News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի հարավում գտել են ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի երկրորդ պատճենը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Փաստաթղթի առաջին օրինակը պահվում է Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Ազգային արխիվում:

Հետազոտողներ Էմիլի Սնեֆն ու Դանիել Ալենը փաստաթուղթը գտել են Չիչեսթերի պետական արխիվում: Գիտնականները ենթադրում են, որ այն 1780 թվականով է թվագրվում եւ նախապես պատկանել է Ռիչմոնդի երրորդ հերցոգ Չարլզ Լենոքսին:

Փաստաթղթում ստորագրությունները բաժանված չեն ըստ նահանգների՝ ի տարբերություն ԱՄՆ-ում պահվող Հռչակագրի: Հետազոտողները ենթադրում են, որ այն ստեղծվել է Նյու Յորքում կամ Ֆիլադելֆիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ