News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ընդդիմախոսները, որ  փորձում են քննադատել, պետք է նայեն, որ 5-6 տարի առաջ Երեւանում մանկապարտեզ էր հաճախում ընդամենը 15 հազար երեխա, իսկ այսօր՝ 30 հազար, երբ անվճար են դարձել մանկապարտեզները։ Այս մասին այսօր ապրիլի 22–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, որ Երեւանի մանկապարտեզներում  տեղ չկա եւ հազարավոր երեխաներ տարիներով սպասում են իրենց հերթին։

«Եկեք չմոռանանք, որ այդ թիվը 15 հազարով ավելացել է։ Բնականաբար, կուտակվել են հերթեր՝ 2–2,5 հազար երեխա, մենք քայլեր ենք ձեռնարկում կարճ ժամանակում այս խնդիրը լուծելու համար։ Որ քննադատում են՝ այդ  երկու հազար երեխան չեն կարողանում գնալ մանկապարտեզ, թող հիշեն, որ ընդամենը  6 տարի առաջ 15 հազար երեխա էր գնում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչն էր խոչընդոտում, որ  լուծվեր նաեւ այդ երկու հազար երեխայի հարցը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ժամանակ էր անհրաժեշտ այդ ամենը հասկանալու համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ