News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Վիետնամական գյուղի բնակիչները ազատ են արձակել պատանդառված ոստիկաններին, որոնց անցած շաբաթվանից իրենց մոտ էին պահում, գրում է New York Times –ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ապիրլի 15-ին Միդիկ գյուղի բնակիչները պատանդառել էին 12 ոստիկանների՝ տեղի իշխանությունների հետ հողային վեճի պատճառով։ Բնակիչներից շատերը հայտնել էին, որ իրենց հողերը ռազմական հեռահաղորդակցային ընկերության կողմից ապօրինաբար առգրավվել են վաճառքի համար։ Անցած շաբաթ տեղի բնակիչները 38 ոստիկանների էին պատանդառել։ Հետագայում 16 գերիների ազատ են արձակել, երեքն էլ փախել էին։

Մնացած 19 ոստիկաններին ազատ են արձակել նախօրեին՝ բարձրաստիճան չինովնիկ Նգուեն Դուկ Չունգի հետ հանդիպումից հետո։

Գյուղացիներից մեկի խոսքով իշխանությունները կհետաքննեն վեճը ու կկարգավորեն այն 45 օրվա ընթացքում։

 Փորձագետները ու ակտիվիստները հավաստիացնում են, որ գյուղի բնակիչները կպատժվեն ոստիկաններին պատանդառելու համար։ Այդուհանդերձ իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ բնակիչներին դատական պատասխանատվության չեն ենթարկելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ