News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Չնվաճված Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան- Լյուկ Մելանշոնը քվեարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլում Փարիզի ընտրատեղամասերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա չորս հիմնական թեկնածուներից վերջինն է քվեարկել։ Նրա հիմնական մրցակիցները՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենն ու էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնը ավելի վաղ էին կատարել իրենց ընտրությունը։

Սպասելով քվեաթերթիկ ստանալու իր հերթին՝ Մելանշոնը սելֆի է արել ու շփվել ընտրողների հետ։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ