News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ-ում նախընտրական ժամանակաշրջանում Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա ռուս հաքերների հարձակումները չեն առաջացրել ՀԴԲ-ի անհապաղ անհանգստությունը։ Բյուրոն այն ժամանակ չափից մեծ նշանակություն էր տալիս Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների մասին գործի քննությանը, հայտնում է NYT թերթի կայքը։

Թերթի տվյալներով, որոնց հիմքում նախկին իրավապահ մարմինների , ԱՄՆ Կոնգրեսի կամ կառավարության ավելի քան երեսուն նախկին աշխատակիցների հետ հարցազրույցներն են, ամիսներ են անցել մինչեւ ՀԴԲ-ն հանդիպել է Դեմոկրատների ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ սերվերների վրա հարձակումը քննարկելու համար

Քանի որ այն ժամանակ շատ այլ կազմակերպություններ նույնպես ռուս հաքերների հարձակումների զոհն էին դարձել Դեմոկրատական կուսակցության սերվիսի վրա հարձակումը արտասովոր երեւույթ չէր թվացել։ Միայն 2017-ի սկզբին է ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին պատմել կոնգրեսականներին, որ ՀԴԲ-ն փոխել է իր կարծիքը, ընդունելով, որ ռուս հաքերները նպատակ ունեին ներգործել ամերիկյան ընտրապայքարի վրա ՝ հօգուտ Դոնալդ Թրամփի։

2016-ին ՀԴԲ տնօրեն Քոմին բյուրոն դրել էր նախընտրական պայքարի կենտրոնում։ Այդ պահին Քլինթոնը հաղթանակի մեծ շանսեր ուներ։ Քոմին վախենում էր, որ Քլինթոնը, դառնալով նախագահ, ՀԴԲ-ին կմեղադրի իր դեմ գաղտնի հետաքննություն իրականացնելու մեջ։ Դրա համար էլ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր Քլինթոնի նամակների գործով քննչական միջոցառումները վերսկսելու մասին, գրում է NYT–ը։

Հետագայում Հիլարի Քլինթոնն ու մյուս ականավոր դեմոկրատները Քոմիին մեղադրել էին նրանում, որ ՀԴԲ-ն նպաստել է Քլինթոնի պարտությանը։ Հիմա ՀԴԲ-ն իրականացնում է հետաքննություն հաքերական հարձակումների մասին,  զուգահեռաբար այդ թեման ուսումնասիրում են Կոնգրեսի երկու հանձնաժողովները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ