News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ստանում է ձայների 24 տոկոսը, մնացած գլխավոր թեկնածուները՝ Մարին Լը Պենը, Ֆրանսուա Ֆիյոնը ու Ժան- Լյուկ Մելանշոնը՝ 18-ից 20 տոկոս, հայտնել է բելգիական RTBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընտրողների շրջանում իրականացված հարցման արդյունքները։

Հեռուստաալիքը հայտնել է, որ հարցումները մի քանի սոցիոլոգիական ինստիտուտներ են իրականացրել, սակայն չի նշել դրանց անունները։

Ֆրանսիայում արգելված է մինչեւ քվեարկության ավարտը հրապարակել ընտրատեղամասերից դուրս եկող ընտրողների շրջանում իրականացվող հարցումների արդյունքներն ու դրանց վրա հիմնված կանխատեսումները։ Այդ կապակցությամբ հարեւան երկրների՝այդ թվում Բելգիայի, Շվեյցարիայի ու Գերմանիայի լրատվամիջոցներն ավանդաբար հրապարակում են իրենց հետազոտությունների տվյալները։ Այդ տվյալները սովորաբար Ֆրանսիայում կասկածի տակ են դրվում, նախորդ ընտրությունների փորձից ելնելով՝ դրանք ոչ միշտ են ճիշտ։ Սոցհարցումների հարցերով պետական հանձնաժողովը մինչ այդ հայտնել էր, որ հասարակական կարծիքի հետազոտություններով զբաղվող  բոլոր ինը հավաստագրված ինստիտուտները պարտավորվել են ապրիլի 23-ին ընտրատեղամասերից դուրս եկող ընտրողների շրջանում հարցումներ չիրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news