News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալացի լրագրող, բլոգեր եւ կինոփաստավավերագիր Գաբրիել Դել Գրանդեն, որը 15 օր թուրքական բանտում է անցկացրել՝ առանց որեւէ պարզաբանման, ազատ է արձակվել եւ հայրենիք է վերադառնում, երկուշաբթի առավոտյան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դել Գրանդեն, որը վաղուց զբաղվում է միգրացիոն ճգնաժամի թեմայով, ապրիլի 9-ին ձերբակալվել է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի մերձակայքում: Նրանց վերցրել են անձնական իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսը: Միայն ապրիլի 18-ին են նրան հնարավոություն տվել զանգահարելու հարազատներին եւ Իտալիայում մտերիմ ընկերներին: Հեռախոսազրույցում լրագրողը հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ որպես բողոք իր իրավունքների խախտման դեմ:

Դել Գրանդեին Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ոչ մի մեղադրանք չեն առաջադրել, չեն ասել նաեւ, թե ինչ ժամկետով է ձերբակալվել, եւ թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայությունից:

Դրանից հետո Ալֆանոն հեռախոսով զրուցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ պահանջել հայրենակցին անհապաղ ազատել: Նախարարը նաեւ Մուղլա է ուղարկել, որտեղ պահվում էր Դել Գրանդեն, Իզմիրում Իտալիայի հյուպատոսին, որը պետք է լրագրողին այցելեր հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն:

Թուրքիայում Դել Գրանդեի ձերբակալությունը Ապենիններում հասարակական մեծ արձագանք է առաջացրել: Համացանցում բլոգերի աջակցության ընդարձակ արշավ է սկսվել, մի շարք իտալական քաղաքներում բլոգերին անհապաղ ազատելու պահանջով ակցիաներ են անցկացվել: Նրա ազատման օգտին են արտահայտվել շատ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, կինեմատոգրաֆիստներ:

Ալֆանոն RaiNews 24-ի եթերում հայտարարել է, որ Դել Գրանդեի ազատմանն ուղղված իտալացի դիվանագետների «լռելյայն աշխատանքը» վերջին օրերին, այդ թվում՝ անցած գիշեր անընդհատ շարունակվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ