News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ամերիկահայ գործարար, 100 LIVES նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը հայ ժողովրդին հորդորում է չբավարարվել Հայոց ցեղասպանության վերապրումով, այլ ամեն ինչ անել, որ բոլոր ազգերը մեզանից օրինակ վերցնեն: Այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Նուբար Աֆեյանը նշեց, որ հայ ժողովուրդը կամք եւ հնարավորություն ունի օրինակ դառնալու եւ օգնելու այլ ազգերին, որոնք դրա կարիքն ունեն:

«Պետք է աշխատենք օրինակ դառնալ մյուս ազգերի համար եւ զորանալ՝ ուրիշներին օգնելու համար: Հայ ժողովուրդն այդ հնարավորությունն ունի, միայն մնում է կամք ունենալ՝ այդ ամենին հասնելու համար»,- ասաց նա:

Նուբար Աֆյանը նաեւ անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին՝ նշեց, որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը պետք է ժամանակի ընթացքում զարգանան եւ միջազգային մակարդակի երկիր դառնան. «Մենք այս ճանապարհին ենք, բոլորս անհամբեր ենք, որպեսզի շուտով ամեն ինչ լավանա, եւ մենք դառնանք եվրոպական երկիր»,- ասաց նա:

Հարցին, արդյոք Հայաստանի իշխանությունները երկրում կոռուպցիայի վերացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, Նուբար Աֆեյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, այդ ուղղությամբ որոշ քայլեր արվում են: «Մանավանդ վերջերս տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են: Ես ապրում եմ ԱՄՆ-ում, եւ այնտեղ եւս վատ երեւույթներ կան, որոնք վերածվում են կոռուպցիայի: Աշխարհի բոլոր երկրներում էլ նման բաներ կան»,- ասաց Աֆյանն ու շարունակեց. «Մենք պետք է մեզ հարց տանք, թե ինչ կուզեին Ցեղասպանության նահատակներ, որ մենք դառնանք որպես ազգ եւ այդ քայլերով շարունակենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ