News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը մոռացել է, որ խորհրդարանում ամենաշատ բացակայած պատգամավորն ինքն է եղել։ Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հարցին, թե արդյոք նոր խորհրդարանի աշխատանքների մասնակցելո՞ւ է, թե՞ նորից բացակայելու է, նա պատասխանեց. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել։ Կգա ժամանակը եւ կտեսնենք»։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք «Ծառուկյան» դաշինքի ցուցակն արդեն պատրաստ է, եւ ովքեր են խորհրդարան անցնելու, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Բայց դուք ինչի՞ եք անհանգստացած։ Ամենակարեւորը իմ թիմը անհանգստացած չի, բոլորն իմ թիմակիցներն են, բոլորին հարգում եմ, բոլորին շնորհակալ եմ, բոլորն իրենց աշխատանքը լավ կատարել են»։

Գագիկ Ծառուկյանը նաեւ նշեց, որ խորհրդարանական ընտրություններում իրենց ունեցած հաջողությունն իր համար անակնկալ չէր, ինքը վստահ էր, որ իր  ժողովուրդն իրեն ձայն կտա։ «Մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունք կունենանք։ Գիտեինք, որ ժողովուրդն ինձ ձայն կտա, իմ ժողովրդի ցավը տանեմ։ Եվ ինձ ձայն տվողներից եմ գոհ, եւ չտվողներից, ամեն մարդ իր ճակատագիրն է որոշում, իր ապագան, ես ասել եմ, էլի ժողովրդի կողքին կանգնած եմ»:

Ծառուկյանը նշել է, որ նոր խորհրդարանում ընդդիմություն են լինելու. «Մենք ընդդիմություն ենք, ընդդիմությունը միայն ցեխ շպրտելով չի, այն պետք է կարողանա գործ կատարի, բան փոխի, ձեր ցավը տանեմ, ձեր բնավորությանը թարգ տվեք, մարդկանց վիրավորելով ոչ երկիր է կառուցվում, ոչ էլ մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովվում»։

Տպել
Ամենաշատ