News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում Love Parade տեխնո փառատոնի կազմակերպիչներին դատելու են ոչ դիտավորյալ սպանության համար։ 2010-ին փառատոնի ժամանակ սկսված հրմշտոցի հետեւանքով 21 մարդ էր մահացել, եւս 500-ը վնասվածքներ ստացել, հայտնում է BBC–ն։

Դատարանի առջեւ են կանգնելու փառատոնը կազմակերպած Lopavent ընկերության վեց ներկայացուցիչները ու Դույսբուրգի քաղաքապետարանի չորս աշխատակիցները։

Նրանց մեղադրանքներ առաջադրելով՝ Դյուսելդորֆի դատարանը չեղարկել է Դույսբուրգի դատարանի 2016 -ին կայացրած վճիռը, ըստ որի ողբերգության ու կազմակերպիչների գործողությունների միջեւ ուղիղ կապ չի եղել։

Հիմա կազմակերպիչներին ու քաղաքապետարանի աշխատակիցներին սպառնում է մինչեւ հինգ տարի ազատազրկում։

Մեղադրող կողմը համարում է, որ 2010-ի փառատոնի համար, որին ներկա էր մոտ 1․4 մլն մարդ, սարսափելի անհաջող վայր էր ընտրվել։ Հիմնական պարահարթակը գտնվում էր ինդուստրիալ համալիրի տարածքում ու այնտեղ հնարավոր էր հայտնվել միայն երկար թունելի միջով։

Մարդկանց հայտարարվածից երկու ժամ ուշացումով էին թույլ տվել մտնել հրապարակ։ Դրա հետեւանքով թունելում ու ելքի մոտ՝ փոքր հարթակում հսկայական ամբոխ էր կուտակվել։

Սկսվել էր հրմշտոց, ինչի հետեւանքով մահացել էր 21 մարդ՝ այդ թվում ութ օտարերկրացի։ Փորձաքննությունը ցույց էր տվել, որ նրանք բոլորը մահացել էին կրծքավանդակի մասում ուժեղ ճնշման հետեւանքով, բոլորի կողերը կոտրված էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ