News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 25-ին, բողոքի ակցիա իրականացնող առեւտրականներին կառավարության անվտանգության աշխատակիցները առաջարկեցին որոշ ժամանակով իրենց ակցիան տեղափոխվել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, որովհետեւ կառավարություն էր եկել Հնդկաստանի փոխնախագահը: Առեւտրականանները անվտանգության աշխատակիցների խնդրանքը չմերժեցին եւ տեղափոխվեցին շատրվանների մոտ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպումը: Նրան կառավարության շենքից ճանապարհել են Կարեն Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Փոխնախագահի՝ կառավարությունից հեռանալուց հետո ցուցարարները կրկին հավաքվել են կառավարության դիմաց եւ սպասում են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դռեւս ապրիլի 21-ին, «Սուրմալու», «Փեթակ» եւ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության դիմաց՝ նշելով, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից պահանջում փաստաթղթեր: Առեւտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին, երբ ապրանքների փաստաթղթավորման մասին որոշումը մտավ ուժի մեջ, առեւտրականները մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացրին՝ ստիպելով իշխանություններին օրենքը հետաձգել որոշ ժամանակ: Դեռեւս 2015թ. փետրվարին այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում: Նա նշել էր, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծել էր Ճշմարիտյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Ամենաշատ