News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը Սենատի քննարկմանը բանաձեւ է ներկայացրել, որում նշված է, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է  համապատասխան ընկալումը եւ զգայունությունը մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների եւ Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ: Բանաձեւին աջակցել են սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարկին եւ Թոմ Յուդալը:

«Այսօր՝ հայերի հիշատակի օրը, 102 տարի անց այն իրադարձություններից, երբ Օսմանյան Թուրքիայում այս ողբերգությունը տեղի ունեցավ, մենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք, այսինքն՝ Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ սա անելու մեր երկրարատեւ հրաժարումը ժամանակակից աշխարհում խրախուսում է վայրագությունը: Ես դիմում եմ Սենատի իմ գործընկերներին խնդրանքվ՝ ուղղել այս խայտառակ սխալը»,- ասել է սենատոր Մենենդեսը:

«Բանաձեւը ամենավճռական կերպով հաստատում է, որ մենք մշտապես կհարգենք հայ անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաների հիշատակը, որոնք սպանվել են կամ իրենց հայրենիքից արտաքսվել, եւ այս ողբերգությունը մշտապես կհիշենք որպես դաս, որ մշտապես միասին դիմակայենք մարդկության դեմ բոլոր հանցագործություններին»,- հավելել է նա:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը սենատոր Մենենդեսին եւ նրա գործընկերներին շնորհակալություն է հայտնել բանաձեւի համար, որն ԱՄՆ-ին կոչ է անում վերջ դնել Թուրքիայի ժխտողական գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ