News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պ.-ի կողմից հասցեագրված դիմումի եւ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տան բնակիչ Էմիլ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկի հետ կնքած վարկային պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների չկատարման կապակցությամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ԴԱՀԿ  ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կ.-ն անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք է կատարել, որի հետեւանքով շարժական գույքի փոխարեն էլեկտրոնային աճուրդի է հանվել իր բնակարանը:

Ըստ Էմիլ Պ.-ի`  հարկադիր կատարողը, առանց իր բնակարան այցելելու, աշխատասենյակում կեղծ արձանագրություն է կազմել այն մասին, թե, իբր,  կատարողական վարույթի շրջանակներում այցելել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տուն, սակայն այնտեղ բռնագանձման ենթակա գույք չի եղել: Մինչդեռ, ըստ Էմիլ Պ.-ի, իր տանն առկա է եղել բռնագանձման ենթակա` 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի գույք: Քաղաքացու պնդմամբ, հարկադիր կատարողի կողմից հիշյալ հանգամանքն արձանագրելու դեպքում, էլեկտրոնային աճուրդի կհանվեր ոչ թե վերը նշված բնակարանը, այլ նրանում առկա շարժական գույքը:

Այսպիսով, Էդուարդ Կ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ