Հունաստանի դատարանը մերժել է թուրք 8 զինվորներից երեքին արտահանձնելու հարցումը, որոնք անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Հունաստան էին փախել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Արտահանձնելու մասին երկրորդ հարցումը Թուրքիայի իշխանություններն ուղարկել են 2017 թվականի հունվարի 30-ին՝ Հունաստանի Գերագույն դատարանի որոշումից 4 օր հետո, որի համաձայն զինվորները չէին հանձնվելու, քանի որ նրանք Թուրքիայում չեն կարող արդար արդարադատության հույս ունենալ:
Թուրքիան փախուստի դիմած զինծառայողներին մեղադրում է քրեական օրենսգրքի 6 հոդվածով, այդ թվում՝ երկրի նախագահի դեմ մահափորձի, կառավարության, խորհրդարանի, սահմանադրական կարգի տապալման փորձի համար: Դրանից զատ՝ նրանք մեղադվում են մի խումբ անձանց կողմից իրականացված կողոպուտի եւ հասարակական ունեցվածքին վնաս պատճառելու մեջ: Վերջին 2 կետը կապված են ուղղաթիռի առեւանգման հետ, որով զինվորականները Հունաստան են ժամանել:
Մյուս 5 զինվորականներին արտահանձնելու հարցման քննարկման ժամկետը դեռեւս չի որոշվել: