News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է ապրիլի 25-ին՝ երեքշաբթի օրը նախատեսված Գերմանայի Արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հետ Երուսաղեմում կայանալիք հանդիպումը։ Պատճառը գերմանացի քաղաքական գործչի՝ Իսրայելի քաղաքացիական հասարկության հետ զրույց վարելու մտադրությունն էր, որոնք դեմ են հրեական բնակավայրերի հետագա կառուցմանը, հաղորդում է DW-ն։

Նախօրեին Իսրայելի վարչապետը հասկացրեց, որ ինքը բացասաբար է վերաբերվում Իսրայելի ձախակողմյան իրավապաշտպան կազմակերպությունների հետ հանդիպելու Զիգմար Գաբրիելի ցանկությանը։ Նշվում է, որ Նեթանյահուն Գաբրիելին ընտրության առջեւ է կանգնեցրել՝ հանդիպել իրավապաշտպանների, թե՞ իր հետ։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին փորձել է բացատրել, որ նրանց հետ հանդիպումը, ովքեր քննադատում են կառավարության գործողությունները, «միանգամայն նորմալ պրակտիկա է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ