Բավարիայի Էրդինգ քաղաքում՝ Մյունխենից ոչ հեռու գտել են չորս անլեգալ միգրանտների, որոնք փորձել են թաքնվել թուրքական բեռնատարների թափքերի մեջ, հայտնում է Ruptly–ն։
Գործակալությունը հայտնում է, որ մյուս մեքենաների վարորդները նկատել են մարդկանց բեռնատարների ներսում ու այդ մասին հայտնել ոստիկանություն։ Իրավապահները խուզարկել են բեռնատարները ու գտել անլեգալներին։ Մեքենաները ուղարկել են բեռնաթափման կետեր, որտեղ ավելի մանրակրկիտ խուզարկում են իրականացրել։