News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարդկանց ցանկացած սպանություն մարդկային այլ արարածների կողմից կարող է միայն մեկ արձագանք առաջացնել: Ապրիլի 26-ին՝ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:

Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե իր այցը Հայաստան ի՞նչ կարող է փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման տեսակետից, Անսարին նշեց. «Սա պատմության հատված է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Այսօր առավոտյան ես կարդում էի այս հարցի վերաբերյալ բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսքի հոդվածը: Նա հարց է բարձրացնում, որի պատասխանը գտնելը որոշակի երկրների համար դժվար է: Ես այդ երկրները չեմ անվանի, քանի որ դա մեզ այլ ուղղությամբ կտանի: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ 2 կարծիք լինել չի կարող՝ լինի այս տարածաշրջանում, հարեւան տարածաշրջանում, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի որեւէ հատվածում: Մենք պարտավոր ենք ստորագրել համընդհանուր արժեքների տակ: Սա նշված է ՄԱԿ-ի 1945 թվականի Հռչակագրում: Եվ մենք պետք է այդ արժեքներին ամբոջությամբ հավատարիմ լինենք: Հետեւաբար՝ ոչ մի հակասություն չկա՝ այն, ինչը վատ է՝ վատ է եւ պետք է վատ անվանվի»:   

Հիշեցնենք, որ Հնդկաստանի փոխնախագահը Հայաստան երկօրյա այցի շրջանակում ապրիլի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել մարդկության դեմ սարսափելի հանցագործության անմեղ զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ