News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 26-ի նիստում հավանություն է տվել որոշմանը, որով Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով օտարվել է 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երեւանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։

Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկայում բնակվում են 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է եւս 19 անձ:

Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ:

Հիշեցնենք, որ  26-ամյա հետախույզ Սասուն Մկրտչյանը զոհվել է հակառակորդին պատժիչ հարված տալու ժամանակ՝ մարտական խնդիր կատարելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ