News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի ազգային հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները խուզարկություն են  իրականացնում երկրի տրանսպորտի ու ճանապարհային ենթակառույցների նախարարությունում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Խուզարկություններն իրականանում են եվրոպական հիմնադրամների միջոցների նպատակային օգտագործման գործի հետ կապված», - ասել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Անժելա Ստարինսկայան։ Նշվում է, որ խուզարկություն տեղի է ունենում  նաեւ նախարար Յուրի Կիրինչուկի աշխատասենյակում, ով անցյալ աբաթ լքել է երկիրն ու բացակայել կառավարության նիստերից։ 

Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պահանջել է Կիրինչուկի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ։ Իսկ նախագահին սատարող Սոցիալիստենրի կուսակցությունը խորհրդարանում երկու անգամ դրել է նրա հեռացման հարցը՝ այն պատճառով, որ երկաթուղայիններն արդեն կես տարի աշխատավարձ չեն ստանում եւ բողոքի ակցիաներ կազմակերպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ